Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ «Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր»,- գրել է նա։
Comments