top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սեպտեմբերի 25-ին 18 համայնքներում ընտրություններ կլինեն. ԿԸՀ


2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ-ից հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն - Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում. - Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում. - Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում. - Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում. - Շիրակի մարզի Անի համայնքում. - Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում. - Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում. - Տավուշի մարզի Բերդ համայնքում: Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 21-ը՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը: Ալագյազ համայնքի մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցերը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am:

0 comments

Comments


bottom of page