Սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով
Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով: ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով. 1) nkr.president@gmail.com 2) tgv.pa.nkr@gmail.com Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ: Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
留言