top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սեպտեմբերից «Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը. Սաղաթելյան




Սեպտեմբերից «Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը, մարտավարության մեջ  փոփոխություններ են լինելու, այսինքն՝ ամենօրյա ռեժիմով, ինչպես մայիսին էր, չենք իջնելու երթեր, ցույցեր ու բողոքի ակցիաներ անելու, բայց սա բնավ չի նշանակում, որ ինչ-որ օր էլ չենք անցնելու այդ ռեժիմին։ Այս մասին «Երկիր մեդիա», «5–րդ ալիք» եւ «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այդ ռեժիմի մեջ մտնելու ենք ավելի կազմակերպված, ամրապնդված, ընդլայնված ձեւով եւ մեր առջեւ դրված խնդիրները լուծելուց հետո, որպեսզի պատարստվենք մեծ մարտի, ու դրա համար պետք է նախապատրաստական բոլոր աշխատանքներն անենք։ Մենք լուրջ հաջողություններ ունեցել ենք, եւ որքան էլ փորձեն նսեմացնել դրանք, ակհնայտ է, որ « «Դիմադրություն» շարժումը հայ ժողովրդի պատմության այս ճակատագրական փուլում կարեւոր գործ է արել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Հարցին, թե մասնակցելո՞ւ են Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից հայտարարված անկախության շարժման նախաձեռնությանը, որի շրջանակներում ամենաուշը սեպեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ, Սաղաթելյանն ասաց․

«Բազմիցս ասել ենք՝ բոլոր նրանք, ովքեր այս իշխանությունների դեմ կնախաձեռնեն պայքարի գործողություն, մենք օժանդակելու ենք։ Էդգար Ղազարյանի օգոստոսի 23-ին հրավիրված հանրահավաքին մենք աջակցելու ենք, ինքս մասնակցելու եմ դրան, առիթից օգտվելով կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ ներկա լինեն հանրահավաքին»։

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտարարել էր անկախության շարժման մասին, որը պետք է մեկնարկի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը եւ ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության հռչակման օրը։

«Այսինքն՝ ամենաուշը սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը պետք է ՀՀ վարչապետ չլինի»,- ասել էր Ղազարյանը։

0 comments

Comments


bottom of page