Սեուլում ավելի քան 3700 հաղորդում է ստացվել` անհայտ կորածների մասին

Սեուլի իշխանությունները ստացել են ավելի քան 3700 հաղորդում` Իտաեւոնում հրմշտոցի հետեւանքով անհայտ կորածների մասին. միջադեպի հետեւանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հայտնում է Yonhap News Agency-ն։ Զոհվել է առնվազն 151 մարդ, եւ վիարվորվել 82 մարդ։ Զոհվածների թվում են 19 օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԴ երեք քաղաքացիներ։ Մահացածների թվում կա 97 կին եւ 54 տղամարդ։ Զոհերի մեծ մասը 18-ից 30 տարեկան են։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք բացահայտել են զոհերից 140-ի ինքնությունը։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ողբերգության կապակցությամբ համազգային սուգ է հայտարարել։ Ժամը 15։00-ի դրությամբ իշխանություններն արդեն ստացել են 3757 հաղորդում` անհայտ կորածների մասին։
Comentarios