top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդությունը քննարկվում է դռնփակ


ՀՀ ազգային ժողովը դռնփակ ռեժիմով քննարկում է Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդագրի ներկայացումից առաջ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խնդրեց դռնփակ ռեժիմով քննարկել միջնորդությունը, քանի որ ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք:

Գլխավոր դատախազը Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով երեք միջնորդություն է ներկայացրել խորհրդարան:

Առաջինը քննարկվեց բաց ռեժիմով:

0 comments

Comments


bottom of page