Սեյրան Օհանյանը կմասնակցի այսօրվա հանրահավաքին
- Anews
- Aug 23, 2022
- 1 min read

Ես մասնակցելու եմ ընդդիմության այսօրվա հանրահավաքին։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը միանգամայն տրամաբանական ու արդարացված համարեց։ Ըստ Օհանյանի՝ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում հրաժարական կտա. «Նա պատասխան կտա Հայաստանում եւ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար։ Մենք պայքարելու ենք և պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինչպես նաեւ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»,- վստահեցրեց Օհանյանը։
Comments