Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Օհանյան
Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։ Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։
Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին»,- գրել է նա։
Komen