ՍԴ դատավորները հայտարարություն են տարածել
Սահմանարդական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։
Հրայր Թովմասյան Ալվինա Գյուլումյան Ֆելիքս Թոխյան Արաիկ Թունյան Աշոտ Խաչատրյան Հրանտ Նազարյան Արևիկ Պետրոսյան»:
Kommentare