Սա վերջին առերեսումն է, որին զոհվածների ծնողները մասնակցում են
Առերեսումներն ակտիվ փուլում են, պարբերաբար իրականացվում են, սակայն ես նախապես ասեմ, որ սա վերջին առերեսումն է, որին զոհվածների ծնողները մասնակցում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստահան Վահան Հովհաննիսյանը:
«Սա իրենց դիրքորոշումն է, որը բխում է առջերեսումների բովանդակությունից: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն առերեսումը կատարվում է դատավարական մասնակից անձանց միջեւ այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են ակնհայտ հակասություններ կոնկերտ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ: Մենք 2-3 առերեսումից հետո տեսանք, որ այդպիսի հակասություններ ծնողների եւ ոստիօկանների ցուցմունքներում չկան: Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելով, եւ ոստիկանները չեն հերքում, որ օրինական պահանջ չեն ներկայացրել: Հետեւաբար, այս առերեսումներն ինքնպատակ են, առերեսումներ պետք է կատարվեն ոստիկանների միջեւ, տարբեր ծառայությունների աշխատակիցների եւ հրամանատարական կազմի միջեւ, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, եթե որոշեն ծնողների նկատմամբ դատվարական միջոցներ կիրառել, օրինակ, բերման ենթարկեն, թող բերման ենթարկեն, դա կլինի անօրինական:
Անդրադառնալով Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի մեկնաբանությանը, թե «Եռաբլուրում» բարձրախոսով չի կարելի հայտարարություններ անել, դրա համար ոստիկաններն առանձին-ատռանձին մոտոեցել են ծնողներին եւ հորդորել են լքել տարածքը, փաստաբանն ասաց. «Ես պարոն Խուդինյանին շատ հարգելով, չէի սպասում, որ այդպիսի պատճառաբանություն կներկայացնի: Ստացվում է, որ հրամանատարական կազմը այդտեղ գտնվելով որեւէ հրաման չի տվել, եւ յուրաքանչյուր շարքային ոստիկան անհատական մակարդակով ինքն է որոշել՝ ում բերման ենթարկի, ում ոչ: Պարզաբես, բոլորի մոտ այդ բերման ենթարկելը համընկել է նույն րոպեին: Ես չգիտեմ դրան ինչ մեկնաբանություն տամ:
Ինչ վերաբերում է բարձրախոսին, ապա «Հավաքների ազատության մասին» օրենքն ասում է, որ պետք է ոչ թե մեկ, այլ երկու անգամ պետք է բարձրախոսով այդ պահանջը ներկայացվի, որ համարվի իրավաչափ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: Մասնավորապես, այսօր զոհված զինծառայողների ծնողները առերեսվել են կարմիրբերետավորների հրամանատարի հետ:
Comments