Search

Սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ․ գերմանացի պատգամավոր

«Կարևոր է արձանագրել, որ սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ»,- Արցախում ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կոյտերն։ Նա ընդգծեց՝ Արցախում են, որ եվրոպայի ժողովրդին արթնացնեն ու ցույց տան, թե ինչ է կատարվում այստեղ։

«Ուզում ենք լուծում գտնել Արցախի համար ու մտածում ենք, որ Մինսկի գործընթացը էլ չի գործելու և շատ մարդիկ դեռ պետք է հասկանան, թե որն է Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի միջև իրական խնդիրը։ Մենք մեր աչքերով տեսել ենք, որ խաղաղ բնակավայրեր են թիրախավորում, միջազգային արգելված զենքերով են օգտագործում պատերազմի ըթնացքում։  Մենք վախենում ենք, որ այստեղ նոր ցեղասպանություն կարող է կատարվել։  Դատապարտում ենք ագրեսիվ քայլերը ու ուզում ենք հենց հիմա կանգ առնի այս պատերազմը»,-ասաց Կոյտերը։  Պատգամավորներից Անդրեաս Կալբիցն էլ հավելեց, որ իրենք տեսել են շենքերի վրա կիրառված ռումբերի հետևաքները և հասկանալի է՝ դրանք հատուկ արվել է Արցախի բնակչության դեմ։ Նրա խոսքով, միջազգային կառույցները պետք է կոչ անեն ընդդեմ Սիրիայից և Լիբիայից  ահաբեկիչների ներգրավվածության։  Նա ընդգծեց, որ եթե պարզվի՝ այդ ահաբեկիչներին Ադրբեջանը բերել է խաղաղ բնակչության դեմ, ապա պետք է Ադրբեջանին համարեն որպես միջազգային տեռորսիտների դերակատար ու  դատապարտեն։ Անդրեաս Գալաուն էլ ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով, փոխարենը պատրաստվել է պատերազմի: Գալաուն նշեց, որ պետք է Բաքվի ու Անկարայի դեմ սանկցիաներ կիրառվեն։ Շեշտեց, որ Գերմանիան չի կարող զենքով այս պատերազմի մեջ մտնել ու օգնել, բայց սանկցիաներ կարող է կիրառել, որն ավելի ուժեղ հարված է, քան զենքը:

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Մի խումբ զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

ՊԲ-ն հրապարակել է զոհված 40 զինծառայողի անուն

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. ՈՒՂԻՂ

Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը

Ինչպե՞ս ձևավորել կամավորական ջոկատներ. ուղեցույց

Հերթական մեծ նախաձեռնությունը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia