Search

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և եռանդ՝ իրականացնելու իր գործունեությունը ի նպաստ Չեխիայի Հանրապետության: Նա նշել է, որ վերահաստատում է համատեղ աշխատանքը շարու­նակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia