Search

Սարգսյանը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ քննարկել է հայ գերիների հարցը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

Ողջունելով նախարար Մորթընի աշխատանքային այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Երկուստեք կարևոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում: Ի թիվս մի շարք առաջնային, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը:Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների:

Հանդիպմանը խոսվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, համավարակի կանխարգելման ու տարածման ուղղությամբ երկու երկրների համագործակցության մասին: Հեռանկարային է համարվել նաև համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության, գիտության ու կրթության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: Կարևորվել է նաև փոխգործակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:

ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից. Վազգեն Մանուկյան

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպիտ խախտում է

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

Սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: