top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից: «Մեծարգո Նախագահ, Թանկագին Սերջիո, Ի սրտե ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն ուրախ եմ ի դեմս Ձեզ՝ Իտալիայի ժողովրդի նվիրյալ զավակի, փորձառու քաղաքական ու պետական գործչի, հայ-իտալական բարեկամության անկեղծ ջատագովի և իմաստուն մարդու ճանաչելու, Երևանում, Հռոմում կամ որևէ միջազգային հարթակում յուրաքանչյուր հանդիպման, խորիմաստ զրույցների համար: Մաղթում եմ Ձեզ, սիրելի Սերջիո, առողջություն և ամենայն բարիք»,- մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

0 comments

Comments


bottom of page