ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց
![](https://static.wixstatic.com/media/439396_8599162f2ee1446fade51da8dd38f727~mv2.jpg/v1/fill/w_800,h_543,al_c,q_85,enc_auto/439396_8599162f2ee1446fade51da8dd38f727~mv2.jpg)
ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը: Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. դիտարկվել են աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու դեպքեր: Միայն մեկ կազմակերպությունում արձանագրվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, սանհանգույցում համապատասխան ախտահանիչ միջոցների բացակայության դեպքեր: ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների: Ստուգայցերը շարունակվելու են:
Comments