top of page

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Զելենսկու հատուկ ներկայացուցչին

  • Anews
  • Sep 21, 2022
  • 1 min read


ree

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ Մուհամեդ իբն Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Ջիդդայում, Աս Սալյամ պալատի Թագավորական գրասենյակում ընդունել է Ուկրաինայի նախագահի խորհրդական եւ հատուկ ներկայացուցիչ Ռուստեմ Ումերովին, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի Մամուլի գործակալությունը։ Արքայազնը հաստատել է Թագավորության աջակցությունը «Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերին»։ Նրա խոսքով՝ պետությունը կշարունակի ջանքերը՝ ուղղված «ճգնաժամի հումանիտար հետեւանքների մեղմմանը»։ Ումերովն, իր հերթին, հաղորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ողջույնը Երկու Սրբավայրերի ծառա Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորին, ինչպես նաեւ Ուկրաինայի երախտագիտությունն է հայտնել Թագավորության ձեռնարկած հումանիտար ջանքերի համար։

 
 
 

Comments


bottom of page