Սաուդյան Արաբիային չի հետաքրքրում Վաշինգտոնի արձագանքն ՕՊԵԿ-ի որոշմանը
Սաուդյան Արաբիան, ի դեմս նավթի արդյունահանումը կրճատելու իր որոշման դեմ ԱՄՆ-ի հակազդեցությանը տեղի տալու նշաններ ցույց չի տալիս, քանի որ այն Ռիադի ռազմավարության մաս է՝ արտաքին քաղաքական ազդեցությունն ավելի ակտիվորեն օգտագործելու համար, գրում է The Hill-ը: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պնդում են, որ նավթի արդյունահանման կրճատման որոշումը, որը բազմիցս քննադատվել է, զուտ տնտեսական է: Դեմոկրատները խստորեն կոչ են անում սառեցնել ռազմական ոլորտում վաճառքը եւ թագավորության հետ համագործակցությունը, քանի որ հանրապետականները հիմնականում լռում են՝ ասելով, որ ԱՄՆ-ի կապերը Պարսից ծոցի հզոր պետության հետ չափազանց ռազմավարական են՝ ռիսկի ենթարկելու համար: Փորձագետներն ասում են, որ Ռիադը փորձում է հավասարակշռություն գտնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ՝ անհանգստանալով Մերձավոր Արեւելքից Վաշինգտոնի դուրս գալով, միեւնույն ժամանակ մտավախություն ունենալով հարաբերությունների ամբողջական խզումից: «Սաուդցիները փորձում էին հավասարակշռություն պահպանել ամերիկացիների եւ ռուսների միջեւ, մասամբ այն պատճառով, որ նրանք չեն վստահում Միացյալ Նահանգներին: Ես չեմ կարծում, որ դա երկարաժամկետ պառակտում կլինի, դա պարզապես կլինի ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի հարաբերություններում այդ մեծ վերելքներից եւ վայրէջքներից մեկը», - ասել է Միացյալ Նահանգների թագավորական ծառայությունների ինստիտուտի անդամ Սամուել Ռամանին: Փուրագետները կարծում են, որ հուլիսին Ջիդդայում կայացած հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Սաուդյան Աարաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բն Սալմանի միջեւ, ըստ Ռիադի, քիչ բան է փոխել`ի տարբերություն Բայդենի նախընտրական խոստումների: Իսկ վարչակազմի ջանքերը՝ վերսկսելու Իրանի միջուկային համաձայնագիրը, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի շարունակական դժգոհությունն այն առնչությամբ, որ թագավորությունը Aramco-ի նավթային օբյեկտների վրա իրանական հարձակման դեմ չնչին քայլեր էձեռնարկել, խստացրել են նրա դիրքորոշումը: «Նրանք իսկապես շահագրգռված էին ռազմավարական դիվերսիֆիկացմամբ, այլ ուժերին հասնելու համար», - նշել է Վաշինգտոնում Պարսից ծոցի արաբական ինստիտուտի ավագ գիտաշխատող Հուսեյն Իբիշը: Սաուդյան Արաբիան ռազմական տեխնիկայի ամերիկյան խոշորագույն օտարերկրյա գնորդն է, 2009-ից 2020 թվականներին գնելով է մոտ 100 միլիարդ դոլարի ռազմամթերք եւ տեխնիկա, ինչը ձեռնտու է ԱՄՆ-ին, եւ թույլ է տալիս ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի զինված ուժերին՝ սերտորեն համագործակցել անվտանգության հարցերի շուրջ: Երկրում տեղակայված է մոտ 2700 ամերիկացի զինվորական։ Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի վաճառքը կոչված է նաեւ խոչընդոտելու Ռուսաստանին եւ Չինաստանին իրենց դիրքերն ամրապնդել տարածքում: Սաուդյան Արաբիան ողջունել է Բայդենի վարչակազմի ջանքերը՝ լուծելու հարաբերություններում առկա որոշ փշոտ հարցեր, ինչը ներառում է Իրանի միջուկային գործարքը վերսկսելու վարչակազմի մտադրության վերաբերյալ ավելի սերտ խորհրդակցություններ: Սաուդյան Արաբիայի գործողությունները, ինչպիսիք են Բայդենին հուլիսին Թել Ավիվից Ջիդդա թռչելու թույլտվությունը եւ Իսրայելի օդային տարածքի բացումը, համարվում են թագավորության քաղաքականության ավելի մեղմ կողմը՝ Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Սակայն նրանք դիմադրում են Իսրայելի հետ հրապարակային հարաբերություններ հաստատելու ճնշմանը, եւ նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու ՕՊԵԿ+-ի անցած ամիս կայացված որոշումը եւս մեկ նշան է, որ թագավորությունը առանձնապես մտահոգ չէ Վաշինգտոնի կարծիքով: «Մեր որոշումները խստորեն պայմանավորված են առաջարկով եւ պահանջարկով, ինչպես նաեւ շուկայական գործոններով», - երկուշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանատան խոսնակ Ֆահադ Նազերը`նշելով, որ քաղաքական հարցերը, քաղաքական նկատառումները կապ չունեն: Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ահարոն Դեյվիդ Միլլերը ասում է, որ տնտեսական փաստարկը կարող է ճշմարիտ լինել, եւ թագաժառանգ արքայազն Մուհամադը, հավանաբար, չի մտածում ԱՄՆ-ի համար քաղաքական հնարավոր հետեւանքների մասին: «Սաուդցիները չէին կարող չհասկանալ, որ միջանկյալ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում դա գնաճի կհանգեցնի, ինչը մեծ մասամբ պայմանավորված է հում նավթի պակասով եւ բենզինի գնաճով»,- ասել է Միլլերը։ ՕՊԵԿ+-ի որոշումը զայրացրել է Սպիտակ տանն ու դեմոկրատներին, որոնք, Մոսկվային աջակցելու համար, մեղադրել են Ռիադին։ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն ասում են, որ իրենց գործողություններով պարզ է դարձել, որ իրենք աջակցում են Ուկրաինային, նույնիսկ եթե պահպանում են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Անցյալ ամսվա սկզբին Ռիադն օգնել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գերիների փոխանակմանը, իսկ մեկ շաբաթ առաջ հայտարարել`Կիեւին 400 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին: Մինչ Բայդենը բախվում է դեմոկրատ օրենսդիրների արձագանքին, վարչակազմը դժվար թե դաժանորեն պատժի Ռիադին: Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ վարչակազմի կողմից Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը «շարունակվում է», սակայն գործողությունների ժամանակացույց չի տրամադրել: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Մերձավոր Արեւելքի ծրագրի տնօրեն Ջոն Ալտերմանը հայտնել է, որ վարչակազմը դժվար թե «պատժիչ գործողություններ ձեռնարկի»: «Սակայն Սաուդյան Արաբիայի ռազմավարությունը Միացյալ Նահանգների հետ սերտ կապերից բազում օգուտներ ստանալն է, մինչդեռ Միացյալ Նահանգների հակառակորդների հետ գնալով ավելի սերտ կապեր են ձեռք բերում: Իսկ պատերազմի ժամանակ հաղթահարելը դժվար է»,- ասել է Ալտերմանը։

Comments