Սանոսյանը Նուր- Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Նուր- Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։ Նիստի ընթացքում ներկայացվել է էլեկտրաէներգետիակական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառույցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինները ներկայացուցիչները: Հայկական կողմից պատվիրակության կազմում է նաև ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։
Yorumlar