Սանոսյանը դիտարկել է Կապան-Տաթև ճանապարհի տարբեր հատվածներում ընթացող աշխատանքները
- Anews
- Jul 21, 2022
- 1 min read

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով այսօր Սյունիքի մարզում էր։ Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթեւ ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։ Գնել Սանոսյանը դիտարկել է նաեւ նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթեւ-Լծեն ճանապարհները։ Սիսիան համայնքում մարզային ու համայնքային իշխանությունների հետ ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։
Comments