top of page

Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ, քննարկվել է երկու երկրներում քաղաքական վիճակը

  • Anews
  • Jul 20, 2022
  • 1 min read


ree

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ, տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման և մի շարք այլ խնդիրների։ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների պատմական բարեկամությունը և աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի և Սիրիայի ունեցած շահերի, և ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։ Ամփոփելով հանդիպումը կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:

 
 
 

Comments


bottom of page