top of page
Search

Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Մարինա Կալյուրանդի և Պեդրո Մարկեսի հետ


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն աշխատանքային այցով Եվրոպայում է, հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի նախագահի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Պեդրո Մարկեսի հետ։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Արցախյան հակամարտության ներկա հանգրվանին, ԵՄ միջնորդությամբ բանակցային գործընթացին և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հանգամանքներին։ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության վերջնական կարգավորման նախադրյալ և նշել, որ ցանկացած այլ լուծում հանգեցնելու է նոր պատերազմի կամ Արցախի էթնիկ զտման ու հայաթափման: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը ցանկանում է խաղաղություն, ձգտում դրան, բայց այն պետք է լինի արժանապատիվ, այլ ոչ թե հայության հայրենազրկման գնով: Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, խոսել ՀՀ ներքաղաքական հարցերի, ժողովրդավարական գործընթացներին վերաբերող խնդիրների մասին:

0 comments

Comments


bottom of page