top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սահմանվեց Մաքսային մարմնի ծառայողի համազգեստի ձևը (ֆոտո)


Կառավարություն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում սահմանեց Մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է մաքսային ոլորտում սկսված և շարունակական բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայողի նոր կերպարի տեսլականի կյանքի կոչման շարունակականության ապահովմամբ։ Վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձևը թարմացվել է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ծառայության համազգեստի ձևը արդիականացնել՝ ելնելով ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ օգտագործվող նյութերի և ֆունկցիոնալության բարելավման անհրաժեշտությունից: Այս տարվա օգոստոսին կայացված որոշմամբ ՊԵԿ-ը հնարավորություն է ստացել ձեռք բերել դիզայնի օժանդակ ծառայություն (հագուստի դիզայնեռի կողմից մատուցվող համազգեստի մոդելների մշակման ծառայություն) «Ֆըրսթ Քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, որի գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում ավելի քան 10 տարվա պատմությամբ սեփական հագուստի ապրանքանիշ ունեցող Վահան Խաչատրյանը։ Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից չափանիշներին բավարարող նոր հագուստ։




0 comments

Comments


bottom of page