Search

Սահմանների հապճեպ գծումն իրենից ենթադրում է մի բան. Կարեն Հովհաննիսյան


Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից հետո ծավալված ռազմական գործողությունների ժամանակավոր դադարը, սահմանների հապճեպ գծումը, որպեսզի դրանք միջազգայնորեն շատ արագ ճանաչվեն, այսինքն խաղացող երկների ազդեցության սահմանների գծումը հանգեցնելու է պատերազմի, բայց ոչ նոր , այլ դադարեցված պատերազմի շարունակությունը կարող է լինել՝ կախված Ադրբեջանի վարքից։

Նախկինում ասել եմ, որ հիմա Ադրբեջանը աքցանի մեջ է հայտնվել։ Նրան պատերազմում բացահայտ օգնել են Թուրքիան և Իսրայելը և Ադրբեջանը պարտավոր է այդ օգնությունը փոխհատուցի։ Մյուս կողմից Ադրբեջանը կարող էր և չհաղթեր, եթե դա Ռուսաստանն ու Իրանը չուզեին, այսինքն կրկին պարտք է մնում այս երկու պետությանը, որը պետք է փոխհատուցի։ Փոխհատուցում չի լինելու, դա փաստ է, քանի որ չի կարող բավարարել ոչ Թուրքիա-Իսրայել տանդեմի պահանջները, ոչ էլ Ռուսաստան-Իրան տանդեմի պահանջները։

Կրկին հայտնվելու ենք պատերազմի թատերաբեմում, շատ հնարավոր է հարավ-արևելքի նոր սահմանների մոտ։

Սահմանների հապճեպ գծումն իրենից ենթադրում է մի բան, որ փորձ է կատարվում Հայաստանին այս անգամ չներքաշել այդ պատերազմում , որպես ակտիվ կողմ, սակայն մասնակից պատերազմին․․

2021թ․-ը մեզ համար վճռորոշ տարի է, կամ կլինենք, կամ չենք լինի։ Կամ մնանք, որպես ՀՀ, կամ մաս կկազմենք ինչ-որ դաշինքի , որով վերջնականապես կկորցնենք մեր ինքնիշխանությունը

Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ․ ԱԻՆ

Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին. Ռոմանոս Պետրոսյան

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակի և Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակի առթիվ

Հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով

Ընթանում են ԱԺ հերթական նիստերը. Օրակարգում 46 հարց է ընդգրկված . ՈՒՂԻՂ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: