Search

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը


ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը»: Արման Դիլանյանի կենսագրությունը Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում: 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»: 21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ: 29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները: 03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ): 2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա. Հովհաննիսյան

ՃՏՊ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին

Հրապարակվել է ադրբեջանական կեղծարարության մասին հերթական տեսանյութը

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊՆ խոսնակ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia