top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սակավաթիվ երկրներ կճանաչեն Ռուսաստանի ընդլայնումը. Ֆինլանդիայի ԱԳՆ



Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Խաավիստոն ասել է, որ Ռուսաստանի նոր սահմանները, որոնք հաստատվել են երկրի կազմում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի ընդգրկմամբ, կարող են ճանաչել ոչ շատ երկրներ, տեղեկացրել է Newsweek-ը։ «Ես կարծում եմ, որ շատ երկրներ չեն կարող համաձայնել այն բանին, որ հանրաքվեների միջոցով սահմանների փոփոխությունը ճիշտ է»,- ասել է նա Անվտանգության հելսինկյան համաժողովում։ Նրա խոսքով՝ սեպտեմբերին ՄԱԿ Գերագույն վեհաժողովի նստաշրջանի շրջանակում հանդիպումների ժամանակ իր գործընկերները «շատ երկրներից» մտահոգություն են հայտնել Ռուսաստանի սահմանների փոփոխության առիթով՝ «կեղծ հանրաքվեներից» հետո։ Նա ընդգծել է, որ քարտեզի վրա «շատ տեղեր կան, որոնց սահմանները կարելի է վիճարկել»։ Գալիք փոփոխությունները կարող են հանգեցնել «հսկայական անկարգության», ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը։ Նրա կարծիքով՝ «շատ երկրներ չեն կարող համաձայնել այն բանին, որ սահմանների փոփոխությունը հանրաքվեների անցկացման օգնությամբ՝ ճիշտ է»։ «Երկրները ստիպված են արձագանքել հանրաքվեներին կամ, համենայն դեպս, չճանաչել նոր սահմանները։ Ես կարծում եմ, որ այնքան էլ շատ չեն լինի այն երկրները, որոնք կկարողանան ճանաչել նոր սահմանները նման հանրաքվեների անցկացման արդյունքներով», ասել է Ֆինլանդիայի արտգործնախարարը։

0 comments

Comentários


bottom of page