Search
Ռուս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նրա վիճակը ծանր է

Ռուսաստանի Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ստվետլանա Մաքսիմովայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Մաքսիմովայի օգնականը հայտնել է, որ պատգամավորին երկուշաբթի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել պալատ, սակայն նրա վիճակը դեռևս ծանր է։ Նշվում է, որ պատգամավորը գտնվում է Մոսկվայի լավագույն վճարովի կլինիկաներից մեկում։