top of page

Ռուս-ուկրաինական հակամարտությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը օրակարգում չկա․ Ղազախստանի ԱԳՆ

  • Anews
  • Oct 3, 2022
  • 1 min read

ree

Ռուս-ուկրաինական հակամարտությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, հաղորդում է Tengrinews.kz-ը։ «Ղազախստանը ելնում է պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխան հավասարության սկզբունքներից՝ միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ ուրվագծվում է կազմակերպության անդամ երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, եւ այդ տարածքների ներսում ապահովվում է հավաքական անվտանգությունը։ Այսպիսով, ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը օրակարգում չկա»,-ասել է նա։

 
 
 

Comments


bottom of page