top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ռուս խաղաղապահ զորակազմ Լեռնային Ղարաբաղում» հատուկ բաժին է հայտնվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում


«Ռուս խաղաղապահ զորակազմ Լեռնային Ղարաբաղում» հատուկ բաժին է հայտնվել ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, հաղորդել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն։

«Նոր բաժնում կհրապարակվեն արդիական լրատվական և մուլտիմեդիա ձևաչափով նյութեր, ինֆոգրաֆիկա, ինչպես նաև խաղաղապահ գործողության անցկացման մասին ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ճեպազրույցները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ցանկացողները կարող են ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա իրավիճակին և Լաչինի միջանցքի շրջանում ռուսական դիտակետերի տեղակայմանը:

Նշվում է, որ նոր բաժինը կհամալրվի ռուս խաղաղապահների աշխատանքի և հակամարտության գոտում իրավիճակի մասին օբյեկտիվ և ակտուալ նյութերով: Բաժինը թարգմանվել է նաև օտար լեզուներով:

0 comments

Comments


bottom of page