Ռուս խաղաղապահներն ու «Հայեր միացեք» բարեգործական կազմակերպությունը օգնություն են բաժանել Արցախում
- Jan 21, 2023
- 1 min read

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ օգնություն են բաժանել Արցախի երեխաներին։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը: Մարդասիրական ակցիան տեղի է ունեցել Ասկերանի շրջանի դպրոցներում, 2426 երեխա ստացել է հասցեական օգնություն։ Երեխաներին հանձնվել են մթերային փաթեթներ։







Comments