top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուս գործընկերներ, մի հրաժարվեք Լեռնային Ղարաբաղի խնդրից․ Աշոտյան


Հարգելի ռուս գործընկերներ, մի հրաժարվեք Լեռնային Ղարաբաղի խնդրից։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։«Միգուցե, այս խնդիրը ձեզ խանգարում է առաջ տանել աշխարհում Ռուսաստանի դերի մասին ձեր նոր նարատիվը, բայց մի հրաժարվեք այդ խնդրից, այն գոյություն ունի։ Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանի իրական վիճակը, որը կենսական նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի Դաշնության համար։Ուկրաինայի պատերազմի պատճառով աշխարհաքաղաքական պարադոքս է ստեղծվել։ Ռուսաստանի դերը հեռավոր արտասահմանում մեծացել է։ Մերձավոր արտասահմանում Ռուսաստանի դերը աղետալիորեն ընկնում է եւ Կենտրոնական Ասիայում, եւ Միջին Ասիայում եւ Հարավային Կովկասում»,- ասաց նա։

0 comments

Comments


bottom of page