Search

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Մոհհամմադալ Հալբուսիի հետ


ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօրերին Իրաքի Հանրապետությունում։

Իրաքյան կողմի նախաձեռնությամբ Ռուստամ Բաքոյանն այսօր հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորներ Սաիբ Խըդըրը, Հոսեյն Հասան Նարմոն, Խալիդա Խալիլը և Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման հրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:

Խորհրդարանի խոսնակը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սինջարի եզդիներին իրենց հողում կայուն կենսապայմանների ապահովման և տեղահանվածների վերադարձի կազմակերպման հարցերում:

#Ռուստամ #Բաքոյանն էլ իր հերթին ներկայացրել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների մտահոգությունները՝ Սինջարում շարունակվող ցեղասպանության վերաբերյալ: Վերջինս շեշտել է՝ անելու է ամեն հնարավորը սինջարյան ճգնաժամի լուծման հարցում իր ներդրումն ունենալու և եզդի ժողովրդին ճգնաժամից դուրս բերելու գործում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia