top of page

Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարող ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել


Ռուս գիտնականները հակակորոնավիրուսային ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել՝ օժտված ինքնուրույն որոշումներ ընդունելու և դեմքերը նույնակացնելու ունակություններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոստեխի» կազմի մեջ մտնող «Շվաբե» հոլդինգի մամուլի ծառայությանը։Ջերմազգայուն տեսախցիկների հիման վրա կստեղծվի սարքավորում, որը կարող է վերահսկել անցակետերում մարդկանց անցուդարձը։ Գյուտը բացի ջերմազգայուն տեսախցիկից, ներառում է նաև հատուկ ծրագրային ապահովմամբ համալրված աշխատավայր և պատկերի տրամաչափայնության համար նախատեսված սև մարմին։ Համալիրը նաև հնարավորություն ունի փոխգործակցել օբյեկտի մուտքի վերահսկման և կառավարման համակարգի հետ և հագեցած է լայնաֆորմատ էկրանով՝ ստացվող տեղեկատվությունը տեսողական պատկերի վերածելու համար։

Գիտնականները կարծում են, որ նման համակարգի գյուտը կբարձրացնի անվտանգությունն այն կազմակերպություններում, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում։ Սակայն դրա համար հարկ կլինի, որ աշխատակիցը գրանցված լինի հատուկ բազայում։


 
 
 

Comentarios


bottom of page