Search

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 926-ով


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով: Մայիսի 1-ից այս կողմ առաջին անգամ գրանցված նոր դեպքերի թիվը 9 հազարից պակաս է:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 290 հազար 678:

Համաձայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ օրվա ընթացքում վարակվածության դեպքերի աճը կազմել է 3.2 տոկոս, նախորդ օրվա 3.6-ի փոխարեն: Վերջին օրվա նոր վարակվածներից 3 հազար 557-ն ախտանշաններ չեն ունեցել:

Գրանցված նոր դեպքերի զգալի մասն արձանագրվել է Մոսկվայում: Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 91 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 722:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia