top of page

Ռուսաստանում «Նովայա գազետա» թերթը զրկվել է լիցենզիայից

  • Anews
  • Sep 6, 2022
  • 1 min read


«Նովայա գազետա»-ի խմբագիրները խստորեն դատապարտել են Մոսկվայի Բասմանի դատարանի որոշումը՝ չեղյալ համարել այս հրատարակության տպագիր տարբերակի լիցենզիան։ «Աշխատակիցներից 30 տարվա կյանք են գողացել։ Նրանք ընթերցողներին զրկել են տեղեկատվություն ստանալու իրավունքից»,-ասվում է խմբագրության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բասմանի դատարանը չեղյալ է հայտարարել թերթի տպագիր տարբերակի լիցենզիան՝ բավարարելով Ռոսկոմնադզորի պահանջը։ Գերատեսչության տվյալներով՝ թերթը խմբագրական կանոնադրությունը չի ներկայացրել 2006 թվականին՝ հիմնադրի փոփոխությունից հետո։

 
 
 

Comments


bottom of page