Search

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 572 նոր դեպք


Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 572 նոր դեպք, արձանագրվել է մահերի ռեկորդային ցուցանիշ՝ 232, ապաքինվել և դուրս է գրվել 8 264 պացիենտ, ընդհանուր՝ 159 257։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 387 623-ի։

Մոսկվայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կազմում է 2 332, Մերձմոսկվայում՝ 773 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 369 դեպք։ Ըստ շտաբի տվյալների՝ մահացել է 4 374 հիվանդ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia