Ռուսաստանում մեկնարկել են անօդաչու կոնվերտոպլանի ստենդային փորձարկումները
Ռուսաստանում մեկնարկել են «Везделет» անօդաչու կոնվերտոպլանի ստենդային փորձարկումները, որը կկարողանա մինչեւ 50 կիլոգրամ բեռ տեղափոխել։ Այս մասին հայտնում է https://naked-science.ru/community/549900-ը։ Այժմ սարքը մշակում է ավտոմատ կառավարման համակարգ եւ ինքնավար ռեժիմում թռիչքի ու վայրէջքի հնարավորություն։ Մինչեւ 2023 թվականի ամառ M-Industries արտադրող ընկերության ինժեներները նախատեսում են հավաքել անօդաչու թռչող սարքի փորձարարական նմուշը, իսկ թռիչքային փորձարկումները նախատեսված են աշնանը։ Ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի գործառույթ ունեցող անօդաչու կոնվերտոպլանը կկարողանա ժամում ավելի քան 100 կիլոմետր արագություն զարգացնել եւ առնվազն մեկուկես ժամ մնալ օդում՝ մինչեւ չորս կիլոմետր բարձրության վրա:
Comments