top of page

Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր մահացել է 12 123 մարդ

  • Anews
  • Jul 17, 2020
  • 1 min read

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6406 դեպք է հաստատվել, մահացել է 186: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 746 369 մարդ, ապաքինվել է 539 373 բուժառու (նախօրեին՝ 7 681)։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 12 123 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 575 դեպք, մահացել է 13 մարդ։ Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սվերդլովսկի մարզում՝ 301, Սանկտ Պետերբուրգում՝ 244, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 249, Ալթայի երկրամասում՝ 228, Իրկուտսկի շրջանում՝ 193, Մերձմոսկվայում՝ 166, Օրենբուրգի շրջանում՝ 115, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 216։

 
 
 

Comments


bottom of page