Search

Ռուսաստանում գրանցվել է վարակի 5 848 նոր դեպք


Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 848 դեպք (+0.7%) է հաստատվել, մահացել է 147 մարդ (նախօրեին՝ 165 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 795 038 մարդ, ապաքինվել է 580 330 բուժառու (նախօրեին՝ 8 277)։ Մահացել է 12 892 մարդ։

Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 608 դեպք, մահացել է 14 մարդ, ապաքինվել՝ 453 բուժառու։ Ընդհանուր առմամբ, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, ՌԴ-ում արդեն իրականացվել է ավելի քան 26 միլիոն թեստ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia