Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք բանակցություններ են պահանջում․ Տոկաև
Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք բանակցություններ են պահանջում, մասնավորապես՝ գազի ոլորտը, սակայն Աստանան չի դրամատիզացնում իրավիճակը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այո, կան հարցեր, որոնք լրացուցիչ համաձայնեցում եւ նույնիսկ բանակցություններ են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, գազի ոլորտի մասին է։ Բայց այստեղ մենք չենք դրամատիզացնում»,- ասել է նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։ Տոկաեւը հավելել է, որ այս մասին ինքն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Ես հենց նոր ասացի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նման հարցեր կան։ Դրանք պահանջում են քննարկումներ, բայց բացարձակապես առանց որեւ է դրամատիզացման։ Սրանք աշխատանքային հարցեր են: Եվ ես վստահ եմ, որ մենք կհասնենք համապատասխան պայմանավորվածությունների»,- ասել է Տոկաեւը։
תגובות