top of page

Ռուսաստանի և Իրանի միջև նոր մեծ պայմանագրի շուրջ աշխատանքը եզրափակիչ փուլում է. Պուտին

  • Anews
  • Sep 15, 2022
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջեւ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները եզրափակիչ ​​փուլում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նոր մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքը եզրափակիչ փուլում է, որը կնշանավորի համագործակցության հարաբերությունները»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցությունը դրական է զարգանում, ապրանքաշրջանառությունն աճում է։

Այդպես, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի աճել է 81 տոկոսով, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին՝ եւս 30 տոկոսով, ասել է Պուտինը։

Նա նաեւ հավելել է, որ ակտիվ աշխատում է նաեւ միջկառավարական հանձնաժողովը։

 
 
 

Comentarios


bottom of page