Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին
- Anews
- Feb 1, 2023
- 1 min read

ՆԱՏՕ-ն բարձրացնում է խաղադրույքները Ուկրաինայում հակամարտության մեջ՝ երազելով Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին, սակայն դաշինքի այս հույսերը չեն իրականանա, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ОТР-ը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը մտադիր է պայքարել մինչեւ վերջին ուկրաինացին։ «Արձանագրում ենք խամաճիկ կիեւյան ռեժիմին մատակարարվող ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հարձակողական հարվածային զենքերի եւ՛ ծավալների, եւ՛ տեսականու ընդլայնումը։ Եվ տրամաբանությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները լի են Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին պատերազմ մղելու վճռականությամբ»,- ասել է նա։
Comments