top of page

Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է. Շոլց

  • Anews
  • Jan 31, 2023
  • 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ ցանկացած խաղաղ բանակցություն պետք է պայմանավորված լինի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքից զորքերի դուրսբերմամբ։ Այս մասին Շոլցն ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ վկայակոչելով DPA գործակալությունը։ Բացի այդ, ուկրաինացիների թիկունքում Ռուսաստանի հետ խաղաղության ոչ մի պայմանագիր չի կարող լինել, ասել է Շոլցը։ Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Բրազիլիայի նախագահի հետ ունի հստակ ընդհանուր դիրքորոշում. «Մենք երկուսս էլ դատապատում ենք ռուսական ներխուժումը»։ Մյուս կողմից, Լուլան հստակ մերժել է Ուկրաինային Gepard զենիթային կայանքների կամ Leopard տանկերի համար զինամթերք մատակարարելու հույսերը։ «Բրազիլիան շահագրգռված չէ ուկրաինա-ռուսական պատերազմի համար զինամթերք փոխանցելու հարցում։ Բրազիլիան խաղաղության երկիր է։ Եվ այդ պատճառով Բրազիլիան չի ցանկանում մասնակցել այդ պատերազմին, նույնիսկ անուղղակիորեն»,-ասել է նա։ Մինչդեռ, Օլաֆ Շոլցը պնդում է, որ Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հարց դեռ չի ծագել։

 
 
 

Comments


bottom of page