Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները հետաձգվել են
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր Աբդալլահիանի միջեւ հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։«Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդալլահիանի բանակցությունները, որոնք նախապես նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են ավելի ուշ ժամկետի»,- ասել են գերատեսչությունից։
ความคิดเห็น