Ռուսաստանի դեմ տրիբունալներ ստեղծելու Արեւմուտքի փորձերը լեգիտիմություն չեն ունենա․ Պեսկով
- Anews
- Dec 1, 2022
- 1 min read

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ տրիբունալներ ստեղծելու Արեւմուտքի փորձերը լեգիտիմություն չեն ունենա։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Gazeta-ն։ Պեսկովն ընդգծել է, որ ռուս քննիչներն ամեն օր շատ լարված եւ տքնաջան աշախատանք են տանում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինաի բոլոր հանցագործություններն արձանագրելու ուղղությամբ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ կարեւոր է նաեւ դրան ավելացնել այն հանցագործությունների մասին տվյալները եւ տեղեկությունները, որոնք կատարվել են 2014 թվականից եւ որոնց վերաբերյալ Ռուսաստանը Արեւմուտքի արձագանքը չի տեսել։ «Ինչ վերաբերում է ինչ-որ տրիբունալներ ստեղծելու փորձերին, դրանք որեւէ լեգիտիմություն չեն ունենա, չեն ընդունվի եւ կդատապարտվեն մեր կողմից», — ասել է Պեսկովը։







Comments