Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները չեն աշխատում եւ վնաս են հասցնում Իտալիային. Սալվինի

Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները չեն աշխատում եւ վնաս են հասցնում Իտալիային, հայտարարել է Իտալիայի «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին՝ դաշնակից երկրներին հրավիրելով վերանայել իրենց մոտեցումը, փոխանցում է Politico-ն։ Սալվինին ասել է, որ Մոսկվային պատժելու համար նախատեսված պատժամիջոցներն իրականում օգնել են Ռուսաստանին՝ տարվա ընթացքում նրան բերելով 140 միլիարդ դոլարի արտահանման դրական սալդո։ «Պետք է պաշտպանե՞լ Ուկրաինային։ Այո, բայց չեմ ցանկանա, որ պատժամիջոցներն ավելի մեծ վնաս պատճառեն նրանց, ովքեր դրանք կիրառում են»,-ասել է նա։ Սալվինին նշել է, որ կուսակցությունն աջակցում է Ուկրաինային օգնության միջոցառումներին ինչպես ազգային, այնպես էլ ԵՄ մակարդակներում։ Նա պնդում է, որ անհրաժեշտ է եվրոպական արձագանք՝ էներգակիրների գները մեղմելու համար, հակառակ դեպքում հազարավոր աշխատողներ կարող են կորցնել իրենց աշխատատեղերը։
Comentarios