Search

Ռուսաստանը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում, կա՛մ մանիպուլյացիաներ է իրականացնում


Ռազմագերիների եւ անհետ կորածների խնդիրը ակնհայտ ցույց է տալիս Ադրբեջանի եւ Թուրքիայի իրական նպատակները կարճաժամկետ, միջնաժամկետ տարածաշրջանի եւ Հայաստանի հանդեպ, այս պարագայում խոսել բարիդրացիական կամ դիվանագիտական հարաբերությունների մասին՝ քաղաքական խելագարության կանխավարկածից է: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Աբովյանն ասաց, որ ռազմագերիների հարցը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անմիջական ուշադրության կենտրոնում է։

Հարցին, թե ինչո՞ւ այսօր ԱԺ-ում ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Աբովյանը պատասխանեց, որ այսօրվա իշխանության հետ չունեն ընդհանուր օրակարգ քննարկումներ անելու համար.

«Պատերազմից անմիջապես հետո միանգամից սկսեցին խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին, ես հարց բարձրացրի՝ եթե դուք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություներ եք հաստատում, գոնե տեղյա՞կ եք Թուրքիայի նախապայմաններից, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի օրակարգից, Հայաստանը պետք է հրաժարվի հայ դատի գաղափարերից, ինչն էլ նշանակում է տոտալ տապալում՝ մեր ազգային տեսլականից»:

Աբովյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նշանակում է, որ պետք է ընդունել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ոչ մի կապ չունի Արցախի Հանրապետության հետ. «Ինչի՞ այն ժամանակ չէին դնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, որովհետեւ շատ լավ հասկանում էին, որ Ադրբեջանը նախապայաման է դնելու, իսկ նա այսօր ինչ նախապայման դնում է՝ հայկական իշխանությունը ընդունում է»։

Հարցին, թե ինչո՞ւ Արցախի կարգավիճակի մասին հարցը չի ստանում փաստաթղթային տեքստ, Աբովյանը պատասխանեց, որ այսօրվա ՀՀ իշխանությունները շարժվում են այն օրակարգով, որն իրենց պարտադրում են Ադրբեջանն ու Թուրքիան:

«Արդեն որերորդ օրն է՝ գովազդում է ճանապարհների ապաշրջափակումը, բայց այս պարագայում Ադրբեջանը եւ Թուրքիան ունենալու են պանթուրանական բաղձալի երազանք, որը հարյուր տարի ի վեր իրենք փորձում էին անընդհատ գեներացնել Նախիջեւանից Ադրբեջան Մեղրու միջանցքով, փաստորեն, պանթուրանական գոտին միավորվում է, ինչը կենսական վտանգ է ներկայացնում ՀՀ-ի գոյության համար»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Շուռնուխի եւ Որոտանի մասին իշխանությունն ասում է, որ ըստ Խորհրդային քարտեզների եւ հին քարտեզների՝ դա Ադրբեջանի տարածք է, պատգամավորի կարծիքով՝ ով նման բան է ասում՝ կա՛մ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, կա՛մ չի հասկանում՝ ինչ է ասում:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի այն մեկնաբանությանը, որ Ռուսաստանը երբեք ԼՂ կարգավորման գործընթացը չի տարել միայն տարածաշրջանի 7 շրջան Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով նրա կարգավիճակի հարցի մասին, Աբովյանը ասաց.

«Ռուսաստանը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում, կա՛մ մանիպուլյացիաներ է իրականացնում, երբ ասում է՝ մեկ է, պետք է տարածքները տրվեն: Պոպովը հստակ ասում է՝ ոչ, բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականանային, երբ հասկանալի կլիներ Արցախի Հանրապետության կարգավիճակը լուծելու մեխանիզմը, դրանով դիվանագիտական ապտակ է տալիս ՀՀ իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, որ պետք չէ ստել»:

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: