Search

Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում խաղաղապահներով ևս 20 ինքնաթիռ է ուղարկել Արցախ


Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում 170 խաղաղապահով ևս 20 ինքնաթիռ է ուղարկել Արցախ, հայտնում է Риа Новости-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվայից հայտնել էին, որ ավելի քան 1100 ռուս խաղաղապահ արդեն տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում, ինքնաթիռների 73 թռիչք է իրականացվել:

Ընդհանուր խմբավորումը հրաձգային զենքով 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 ավտոմեքենա և այլ տեխնիկա կկազմի:      «Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 «Իլ-76» ինքնաթիռ է օդ բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Ինքնաթիռները ՀՀ-ում օդանավակայան կհասցնեն ավելի քան կցորդիչներով 20 ծանրաբեռնված արտաճանապարհային ավտոմեքենա, նյութատեխնիկական օժանդակ միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանման ավելի քան 170 զինծառայող»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: