Ռուսաստանը սեւ ցուցակում է ներառել Ճապոնիայի խորհրդարանի 384 պատգամավորի
- Jul 16, 2022
- 1 min read

Ռուսաստանը սեւ ցուցակում է ներառել Ճապոնիայի խորհրդարանի 384 պատգամավորի։ Նրանց մուտքը երկիր արգելված է, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։ Խորհրդարանականների նկատմամբ սահմանափակումներ են մտցվել նրանց «անբարյացակամ հակառուսական դիրքորոշման, ինչպես նաեւ Ռուսաստանին ուղղված անհիմն մեղադրանքների պատճառով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում»։ Ճապոնիան, արեւմտյան երկրների հետ միասին, առաջիններից մեկն էր, որը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ մարտին Ճապոնիան արգելք է դրել շքեղության ապրանքների ներմուծման վրա։ Սահմանափակումները ազդել են պրեմիում դասի մեքենաների եւ թանկարժեք քարերի վրա։




Comments