Ռուսաստանը չի մատակարարի էներգառեսուրսներ՝ ի վնաս իրեն․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի գործի՝ ի հեճուկս ողջախոհության, եւ երկրներին էներգառեսուրսներ չի մատակարարի՝ ի վնաս իրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանը չի գործի՝ ի հեճուկս ողջախոհության, եւ երկրներին էներգառեսուրսներ չի մատակարարի՝ ի վնաս իրեն։ Մենք էներգառեսուրսներ չենք մատակարարի այն երկրներին, որոնք կսահմանափակեն իրենց գները»,-ասել է Պուտինը։ Ըստ Gulf News-ի՝ ԱՄՆ-ն փորձում է ապավինել շուկայի մասնակիցների աջակցությանը՝ ռուսական նավթի գինը սահմանափակելու եւ Մոսկվային էներգետիկ եկամուտներից զրկելու համար։
Comments