Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հույս ունի․ ՌԴ ԱԳՆ
- Anews
- Dec 24, 2022
- 1 min read

Ռուսական կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային տեղաշարժի հույս ունի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեւավորել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզը»»,-ասել է նա։ «Մասնավորապես, ակնկալում ենք աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը»,-հավելել է Գալուզինը:
תגובות